Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ամենահզորները մերոնք են

Ամենահզորները մերոնք են
22.10.2017 | 15:31

Ալբանիայում ավարտվեցին մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները: Մեր ընտրանիները փայլուն մրցելույթներ են ունեցել՝ նվաճած մեդալներով խինդով լցնելով մարզաձևի բազում երկրպագուների սրտեր:
Գերծանր քաշային կարգում մրցակցությունից դուրս է եղել 2016թ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհամասի ընթացիկ տարվա չեմպիոն, պատանեկան բոլոր հնարավոր մրցաշարերում հաղթած Սիմոն Մարտիրոսյանը: Ալբանիայում մարզիկը երկամարտում ցույց է տվել ռեկորդային 433 /197+236/ կիլոգրամ արդյունք: Այս հաղթանակը մեր երիտասարդ հսկայի չորրորդ փայլուն մցելույթն էր ընթացիկ մրցաշրջանում: Եվրոպայի մեծահասակներինն արդեն նշել ենք, մյուս երկուսն եղել է աշխարհի երիտասարդական առաջնությունում ու ամառային համաշխարհային 29-րդ ուսանողական խաղերում:


Սիմոն Մարտիրոսյանի օրինակով ամբողջովին ոսկեբեր էր և Գոռ Մինասյանի մրցելույթը, ով հոկտեմբերի 25-ին կդառնա 23 տարեկան: Գյումրեցի մեր գեծանրքաշայինը երկամարտում հաղթել է 420 կիլոգրամ արդյունքով՝ բացթողնելով պոկում և հրում վարժության երրորդ մոտեցումները, քանի որ հաղթելու համար դրանց անհրաժեշտությունը չի եղել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ